կարևոր
1195 դիտում, 2 ամիս առաջ - 2022-11-30 13:55
Քաղաքական

Մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել․ Արծվիկ Մինասյան

Մեր ո՛չ քաղաքական նպատակադրումներում է փոփոխություն կատարվել, ո՛չ էլ տրված գնահատականներում։ Ո՛չ «Վերածվող Հայաստանն» է իր տված գանահատականները փոխել այս իշխանությունների նկատմամբ, ո՛չ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ո՛չ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցությունը։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական ընդհանուր նպատակներից շեղում։ Մեր պայքարի շարունակությունը, ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի հետ, պետք է լինի աշխատանքը ազգային ինստիտուտների հետ։ Այն ինստիտուտների, որոնք մեր ազգի ողնաշարն են, պետականության ողնաշարն են, և իրենց առավել ակտիվ ներգրավվումը Հայաստանին սպառնացող այս մարտահրավերների գործում։ Եթե դուք համարում եք, որ օրինակ Հայ Առաքելական Եկեղեցին կամ մեր կրթական հաստատությունները, Գիտությունների ազգային ակադեմիան և բազմաթիվ համահայկական կառույցներ ու կազմակերպություններ այստեղ անելիք ունեն, նշանակում է պետք է լինեն ձևակերպումներ, նշանակումներ, որոնք պետք է առավելագույնը ներգրավվածություն ու մասնակցություն ունենան»,- ասաց նա։

Հարցին, որ արդյոք Դաշինքը քանդվում է, և այդտեղ մնում է միայն Դաշնակցությունը, պատգամավորը պատասխանեց․

«Պարոն Վարդևանյանը տեսնում է, որ այնտեղից կարող է ավելի շատ օգտակար դեր խաղալ։ Միշտ էլ հնարավոր է գտնել պատճառներ, ես չեմ ուզում արհեստական պատճառներ բերել, այո մեզ դեռ չի հաջողվել այն հիմնական նպատակադրումները, որ դրել էինք մեր առաջ, իրականացնել, բայց արդյո՞ք միջանկյալ, կամ որոշակի արդյունքներ մենք չունենք։ Սա խնդրում եմ չանտեսել, մենք ունեցել ենք արդյունքներ, ուենցել ենք, որ այս իշխանությունը չի կարողացել իրականացներ թուրք-ադրբեջանական ծրագրերը, ավելին՝ ադրբեջանցիները և թուրքերը իրենք են հրապարակային գնահատում, թե Հայաստանի ընդդիմությունը թույլ չի տալիս, որ Հայաստանի իշխանություններին, որպեսզի սրանք ավելի հանձնվող լինել։ Երբ Հայաստանը չլիներ, կհարցնեիք չէ, որ Հայաստանը չկա, բայց հայը դեռ կա։ Այդպես հո չի, եթե հասել են Ջերմուկ, թիվ մեկ մեղավորը օրվա իշխանությունն է։ Դուք փորձում եք խնդիրները տեղափոխել ընդդիմադիր դաշտ, ու դրանով փոխելով իրական թիրախավորներին։ Այն համաձայնագրերը, որոնք որ նախատեսվում էր ստորագրել, և իրականացնել այդ հանձնումները, չկարողացան իրականացնել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանության կողմից միշտ էլ ճնշումներ են եղել մանդատները վայր դնելու հարցնում, բայց սա բացառություն է․

«Իշխանությունն ամեն օր է ճնշում գործադրում, թե՛ իր ապօրինի գործողություններով, թե՛ իրեն սպասարկող լրատվամիջոցներով կեղծ լուրեր տարածելով, մանիպուլյացնելով իրականությունհը։ Ու ես զարմանում եմ, թե՛ Ձեր և թե՛ հանրության այն հատվածի վրա, որոնք այս կեղծ լուրերը չբացաահայտելով, ընդդիմությանը հարցադրումներ են դնում, բա արդյո՞ք կա մի խնդիր, դրա համար է մանդատը վայր դրվում, և այլն»,- ասաց նա։

Հարցին, արդյոք պատգամավորները, որոնք մանդատները վայր դրեցի շտապում էին, որ իշխանափոխություն կլինի, ՀՅԴ-ականը նշեց․

«Ցանկացած պայքար իր մեջ պարունակում է որոշակի ակնկալիքներ՝ ժամանակի առումով, ստեղծվող արդյունքի տեսանելության առումով և այլն։ Հիմա պայքարը գնում է, պայքարը շարունակվում է։ Մարտավարական տեսակետից մեր գործընկերները կարող է համարում են, որ այստեղ պառլամենտում պայքարը անիմաստ է, պառլամենտից դուրս պետք է պայքարեն։ Մենք համարում ենք, թե՛ այնտեղ, թե՛ փողոցում, թե՛ պառլամենտում պետք է բոլոր հարթակներում տանել պայքար։ Իհարկե բոլորս էլ ուզում էինք, որ շուտ տեղի ունենար իշխանափոխությունը, ձևավորվեր ազգային համաձայնության կառավարություն, որ կարողանար այդ կառավարությունը մեր երկիրը այս իրավիճակից շուտ դուրս բերել, բայց հիմա իրավիճակը այսպիսին է»։

Պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ ունեն հստակ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկը, որտեղ իրենց գործընկերները հայտարարել են, որ իրենց կուսակցականները մանդատը վերցնելու դեպքում պետք է դուրս գան այդ կուսակցությունից․ «Բայց ես լիահույս եմ, որ մեր պայքարող կազմը` «Հայաստան» խմբակցության նախընտրական ցանկի, երբեք և որևէ պայմաններում չի ենթարկվելու այս ճնշումների, և չի լինելու դեպք, որ մանդատը պահելով խմբակցությունից կամ պայքարից դուրս մնան մարդիկ»։

Անդրադառնալով այլ պատգամավորների մանդատները վայր դնելուն` ՀՅԴ-ական գործիչը նշեց․

«Այդպիսի քննարկումներ որպես այդպիսին չկան։ Բայց երբ մենք ասում ենք մանդատները վայր դնելու մասին, սա մի քիչ ավելի շատ անձնական որոշում է։ Վաղը չի բացառում, որ կարող է ես էլ նման բան մտածեմ։  Մենք բոլորս՝ լրագրողները, ընդդիմությունը, իշխանությունը, եթե մտածում ենք երկրի, մեր ժողովրդի ապագայի մասին, գրենք և քննարկենք այն հարցերը, որոնք օգուտ են տալու երկրին։ Օրինակ՝ լրագրողները հարց են տալիս, կամ խեղդում են, ասում են, այս  մի պատգամավորը մի բան ասեց, մյուսը՝ մեկ այլ բան, ես խորհուրդ կտամ իշխանության պատգամավորներին, որոնք հատկապես Արցախը համարում են Ադրբեջանի մաս, նման ազգակործան հայտարարություններ են անում, ազգային անվտանգության սպառնալիք հայտարարություններ են անում, խեղդեք այդ մարդկանց, ասեք հիմնավորի էլի, և իրենց պատասխանատու մարդկանց էլ ասեք, բա այս մարդը, որ այսպիսի բան է հայտարարում, դո՞ւք էլ եք այդպես մտածում։ Եթե այդպես չեք մտածում՝ ի՞նչ կարգապահական պատասխանատվության  առաջ եք կանգնեցրել։ Օրինակ՝ մարդիկ Ազգային Ժողովի ամբիոնից նման բաներ են հայտարարում, դուք՝ սիրելի լրագրողներ, մոտեցեք ԱԺ նախագահին, մոտեցեք և հարցրեք, որ այս մարդը նման բան է ասում, Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, եթե այո, ապա պատասխանատվություն եք վերցնում բոլորի առաջ, եթե չեք կիսում, ապա ի՞նչ պատասխանատվության եք կանչել այդ մարդուն»,- ասաց նա։