կարևոր
3004 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-14 15:43
Քաղաքական

Սիսիանում ընդդիմադիրները վայր են դնում մանդատները

Սիսիանում ընդդիմադիրները վայր են դնում մանդատները

Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ,

սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդդիմությունը՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։

Համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։

Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։

Չստացանք․․․

Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները։

«Աշխատանք և արդարություն» դաշինք

«Մեկ Հայաստան» կուսակցություն