|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ի վերջո հաջողվել է նախօրեին ԿԸՀ-ից իրենց ինքնաբացարկի դիմումը վերցրած եւ պատգամավոր դարձած 8 հոգուց խոստում ստանալ, որ ԱԺ առաջին նիստի օրը վայր են դնելու իրենց պատգամավորական մանդատները: Մանդատները վայր դնելու մասին արդեն իսկ հայտարարել են Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Վահան Կարապետյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ մանդատը վայր կդնի նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը վերցնելուց ամենաբորբոքվածներից էր, հայտարարեց, որ իրեն խաբված ու վիրավորված է զգում եւ չի բացառվում, որ անգամ դուրս գա ԲՀԿ-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում