|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները։ Մեր տեղեկություններով՝ պատվիրակության նոր ղեկավար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Այս փոփոխությունը տեղի կունենա հունվարի 25-ի ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանից հետո։ Հ. Նաղդալյանի հրաժարականի պահանջը հասունացավ անցած տարի նոյեմբերին, երբ ԵԽ ԽՎ հանձնաժողովներում հակահայկական երկու բանաձևերի ընդունումից հետո։ Նաղդալյանը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալու։ «Առանց մտածելու, առանց, որևէ անհանգստություն ցուցաբերելու։ Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է այսպես դնել, որ ոչ միայն պատվիրակությունն է պարտավոր այս աշխատանքները կատարել, այլ նաև խորհրդարանի բոլոր անդամները, որոնք միջազգային հարթակներում աշխատում են, որոնք բարեկամական խմբերի շրջանակներում աշխատում են, տարբեր երկրների խորհրդարանականների հետ հանդիպումներ են իրականացնում»,– ասել էր Նադդալյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։