կարևոր
1096 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-10 16:53
Իրավական

Միքայել Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. պաշտպան

Միքայել Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. պաշտպան

Միքայել Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, որովհետև որևէ հանցանք չի կատարել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նշել է, որ դատարանում փորձում են հիմնավորել մեղադրանքի անհիմն լինելը։

Ինչ վերաբերում է այսօրվա դատական նիստին նշեց, որ վկաների հարցաքննության փուլն է։

«Տեսնենք կներկայանա՞ն վկաները կամ ովքեր կլինեն։ Սովորական ընթացքով հարցաքննություն տեղի կունենա։ Նախորդ նիստին է խափանման միջոց կալանքը փոխվել տնային կալանքով և գրավով։ Այս պահին դատարանից որևէ ակնկալիքի հարց չկա էլ, որովհետև երեք ամիս ժամկետով է կիրառված տնային կալանքը։ Երեք ամիսը լրանալու ժամանակահատվածում պետք է քննարկվի՝ երկարացվի, թե չերկարացվի», - շարունակեց նա։

Հիշեցնենք, որ գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանը, որը հոկտեմբերի 27-ին խափանման միջոց կալանքը փոխարենից տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով: