|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) խափանման միջոց կալանքի միջնորդության քննությունը։
«Դավիթ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում», - դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ ավելացնելով նաև, որ սա ամբողջությամբ նոր գործ է, հին գործի հետ կապ չունի։
Հիշեցնենք, ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը մոտ 3 մլրդ ՀՀ դրամ հափշտակելու և կեղծիքներ կատարելու համար ձերբակալվել են. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։