կարևոր
484 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-10 12:48
Քաղաքական

Քաղաքացիների մտահոգությունները կրկին վկայում են՝ գործող իշխանությունը չի լսում սեփական ժողովրդին․ Մհեր Մելքոնյան

Քաղաքացիների մտահոգությունները կրկին վկայում են՝ գործող իշխանությունը չի լսում սեփական ժողովրդին․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.

«Նոյեմբերի 9֊ին գործընկերոջս` Արմենուհի Կյուրեղյանի հետ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի գրասենյակում անցկացրեցինք քաղաքացիների հերթական ընդունելությունը։

Քննարկեցինք մի շարք սոցիալական, տնտեսական, համայնքային և անձնական բնույթի հարցեր՝ փորձելով գտնել գործնական լուծումներ յուրաքանչյուր ներկայացված խնդրի համար։

Քաղաքացիների մտահոգությունները կրկին վկայում են՝ գործող իշխանությունը չի լսում սեփական ժողովրդին։

Մենք շարունակելու ենք գործել հանուն ազգային արժանապատվության, սոցիալական արդարության և ուժեղ Հայաստանի։

Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին վստահության և բաց ու անկեղծ զրույցի համար»։