|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի հեռուստատեսային հեռարձակման ընթացքում, ի տարբերություն նախորդների, զարմանալիորեն ընդամենը 2 անգամ ցուցադրվեց կառավարական օթյակը, մինչդեռ պարբերաբար հեռուստաէկրաններին էր այն միակ երկրպագուն, որը խաղին ժամանել էր Վրաստանի դրոշով:
Տարակուսանքը փարատվեց հետեւյալ տեղեկատվությամբ: Բանն այն է, որ Հայաստանի հավաքականի խաղերի ցուցադրման իրավունքները գնել է գերմանական Sport faive ընկերությունը, որն էլ որոշել է չվստահել հայ մասնագետներին, իսկ ուղիղ հեռարձակման կազմակերպման համար հրավիրվել էր վրացական խումբ, որը ժամանել էր սեփական տեխնիկայով:
Ովքեր խաղին հետեւել են հեռուստատեսությամբ, կհամաձայնեն, որ ցուցադրությունը բացառիկներից չէր: Կասկածից դուրս է, որ հայ մասնագետները շատ ավելի լավ հեռարձակումներ են իրականացրել:
Պարզապես այստեղ եւս մեր մասնագետների բախտը չբերեց, որովհետեւ հայկական հեռուստաընկերությունները, զբաղված լինելով ռեյտինգային մրցավազքով, «մոռացել» են տեխնիկական վերազինման մասին եւ իրենց ամբողջ ունեցած-չունեցածը ներդրել են ու շարունակում են ներդնել սերիալների ֆինանսավորման մեջ: