կարևոր
1360 դիտում, 2 ժամ առաջ - 2026-09-06 17:27
Քաղաքական Տնտեսական

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այլ գործընկերների կողմից ցուցաբերվող սահմանափակ աջակցությունը չի կարող փոխարինել ռուսական խոշոր շուկայի ծավալներին և ենթակառուցվածքներին, որոնց հայկական արտադրողները պատմականորեն հարմարված են եղել»,-ասել է Օվերչուկը՝ նշելով, որ ստեղծված պայմաններում Մոսկվան ստիպված է միջոցներ ձեռնարկել իր ներքին շուկան անորակ կամ չսերտիֆիկացված արտադրանքից պաշտպանելու համար՝ Երևանին առաջարկելով այս ուղղությամբ աշխատանքը համատեղ կազմակերպել։

Ավելի վաղ ՌԴ կառավարության փոխնախագահը թերահավատորեն էր արտահայտվել նաև Հայաստանի եվրոպական հեռանկարների վերաբերյալ՝ հիշեցնելով, որ Եվրամիության բազմաթիվ խոստումներ հաճախ չեն ուղեկցվում իրական տնտեսական մեխանիզմներով։