Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, տնտեսվարողների հետ հանդիպումից հետո, պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ընդունող կողմը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, լինեն համապատասխան ընդունող կողմի ստանդարտներին, որը նորմալ երևույթ է: Մենք ունենք ռուսական շուկա, արտադրողներն ուզում են այնտեղ արտահանել, որովհետև մեր արտադրողների համար միգուցե դա է նպատակահարմար, բայց կան խնդիրներ՝ կապված հիվանդությունների, վնասատուների հետ: Ասացինք՝ սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ, խնդիրները պետք է բացակայեն»:
Լրագրողները հարց բարձրացրեցին ստեղծված իրավիճակում արտադրողների վարկային խնդիրների մասին. «Վարկ են վերցրել ինչի՞ համար, որ արտադրեն ապրանք, որը համապատասխան է միջազգային շուկային: Եթե արտադրում ենք ապրանք, որը ենթակա չէ այդ շուկա ներկրման համար, ոչ մեկը չի կարող այդ շուկային ստիպել, ասել՝ դու պետք է ընդունես հիվանդ ապրանքը... Լուծումն արդեն ասել ենք՝ պետք է իրենց ջերմոցներում խիստ հետևողական լինեն, բուժումներ...»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը:
Հիշեցնենք, որ ծաղիկ արտահանողների բողոքի պատճառը Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորի որոշումն է, ըստ որի՝ 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք է դրվել Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Պաշտոնական բացատրության համաձայն՝ այդ որոշումը կայացվել է՝ ելնելով Հայաստանից մատակարարվող ծաղիկներում բազմակի անգամ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների հայտնաբերման հանգամանքից։