|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ԱԽ նախկին քարտուղար, տխրահռչակ Արմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել, և որն օգտագործելով՝ դավաճանել է սեփական ժողովրդին:
Արմենը առաջին եռյակի այն պատասխանատուներից է, որի հանցավոր գործունեությունն Արցախի հայությանը հայրենազրկեց, մի ամբողջ սերունդ նահատակման տարավ, իսկ Հայաստանը վերածեց կարկատված ճակատագրով մի երկրի:
Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել ու ամենօրյա աղոթքներով ակնկալել, որ հայրենի հողն իր նկատմամբ չափազանց խիստ չի գտնվի:
Ինչ վերաբերում է կոնկրետ գրքին, ապա Արմենը, որպես քիչ թե շատ աշխարհ տեսած ու գիրք կարդացած անձ, պետք է իմանար, որ որտեղ կան հերոսներ, այնտեղ պարտադիր կան նաև հակահերոսներ:
Նայում ես Արցախի Մարտունու շրջանի հերոսներին՝ Մոնթեից մինչև քաղաքապետ Ազնավուր, ու այդ նույն օդը շնչած, այդ հողում ծնված ու մեծացած Արմեն Գրիգորյանին:
Հ.Գ. Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա տարիները կանցնեն, ու պատմությունը պետականության կերտման և բանակի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց առաջին շարքերում կամրագրի Սերժ Սարգսյանի տեղը, իսկ դավաճանների շարքում՝ քո մրցակցությունից դուրս գտնվելը»:
ՀԳ 2. Դեռ չեմ խոսում Աղասյան եղբայրների ու հայրենի հողը կյանքի գնով պահած մեր մյուս նահատակների մասին: