|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված վայրին, պարզել են, որ նշված դպրոցի աշակերտներ 13-ամյա Է․ Մ․-ն և 12-ամյա Ա․ Ղ․-ն վիճաբանում են միմյանց հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրանց ներկայացրել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։20-ի սահմաններում, Է․ Մ․-ն և Ա․ Ղ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Ա․ Ղ․-ն ստացել է մարմնական վնասվածք՝ քթի շրջանում, իսկ Է․ Մ․-ն՝ մարմնական վնասվածքներ՝ քերծվածքի տեսքով։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։