կարևոր
616 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-07 11:25
Հասարակություն

Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել

Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հրազեն ապօրինի պահելու և կրելու վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին օգոստոսի 31-ին։ Ժամը 16․30-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կարճացված զույգ փողերով ողորկափող հրացան՝ երկու փամփուշտով։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։