|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արտասահմանաբնակ պոլսեցի հույների տիեզերական դաշնությունը 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմների 71-րդ տարելիցին դիմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին։ Այս կառույցը պահանջել է, որ այդ դեպքերը քննարկվեն մեջլիսում, և կոնկրետ քայլեր ձեռնարկվեն՝ Գյոքչե և Բոզջա կղզիների հունական համայնքը պահպանելու ուղղությամբ։
Այդ մասին հայտնում է www.akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթը։
Աղբյուրի համաձայն՝ Արտասահմանաբնակ պոլսեցի հույների տիեզերական դաշնությունը վերոնշյալ նպատակով նաև խնդրագիր է ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին։
2026 թ․ օգոստոսի 17-ի ամսաթիվը կրող սույն խնդրագրում նշվում է, որ Արտասահմանաբնակ պոլսեցի հույների տիեզերական դաշնությունը ներկայացնում են զանազան գործադրումների պատճառով արտագաղթել հարկադրված և Ստամբուլից հեռու մնացած 100 հազարից ավելի հույներ։
Արտասահմանաբնակ պոլսեցի հույների տիեզերական դաշնությունը հայտնելով, որ 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի բացասական հետևանքները դեռ շարունակում են զգալի լինել, նաև հիշեցրել է, որ հունական համայնքի ներկայացուցիչների մեծ մասը 1964 թ․ աքսորվել են Թուրքիայից։
Խնդրագրում ընդգծվում է, որ 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած իրադարձությունները մեծ վնասներ են հասցրել հունական համայնքին․ հանրապետության սկզբնական ժամանակաշրջանում Ստամբուլում 100 հազարից ավել հաշվվող հույների թիվն այժմ 1000-ից էլ պակաս է։
Փաստաթուղթը նաև կոչ է անում բոլոր հույներին վերադառնալ Թուրքիա․ «Վերադարձե՛ք Թուրքիա, այն հողեր, որտեղ ծնվել ու մեծացել ենք․ այս վայրը բոլորիս հայրենիքն է»։
Դաշնությունը նաև արձանագրել է, որ վերջին 15 տարում կոնկրետ առաջարկներ է ներկայացրել կառավարությանը, սակայն դրանց մեծ մասը կյանքի չեն կոչվել։
Խնդրագրում նաև նշված է, որ այդ դեպքերը կազմակերպած և հրահրած իրական հանցագործներին բացահայտելու փոխարեն՝ թուրք իշխանությունները փորձել են դրանք իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնել։
Արտասահմանաբնակ պոլսեցի հույների տիեզերական դաշնությունը 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի դեպքերի կապակցությամբ ԹԱՄԺ-ի առջև 2 հիմնական պահանջ է դրել։ Դաշնությունը պահանջել է, որ այդ իրադարձությունները բերվեն մեջլիսի օրակարգ, և վերջինս բացահայտ քննադատի դրանք։ Դաշնությունը նաև պահանջել է նաև, որ վերադառնալու հարցում թուրքական պետությունն աջակցի այդ դեպքերի պատճառով իրենց հայրենի տարածքները լքել հարկադրված պոլսեցի հույներին։
Իսկ երկրորդ պահանջը վերաբերում է 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի դեպքերի պատճառով վնասներ կրած հունական համայնքին թուրքական պետության աջակցությանը։ Դաշնությունը պահանջել է, որ օրեցօր նվազող և անհետանալու վտանգի տակ գտնվող հունական համայնքը դրական քայլեր ձեռնարկի Ստամբուլում, Իմրոզ-Գյոքչե և Բոզջա կղզիներում իր գոյությունը պահպանելու ուղղությամբ։
Խնդրագրի տակ առկա են Արտասահմանաբնակ պոլսեցի հույների տիեզերական դաշնության նախագահ Նիկոլոս Ուզունօղլուի և գլխավոր քարտուղար Նիկոլոս Անագնոստոպուլոսի ստորագրությունները։
Թարգմանեց Մելինե Անումյանը