|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի Քֆար Ռումման գյուղաքաղաքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 7-ի գիշերն իսրայելական ռազմական ինքնաթռիները ռմբակոծել ու ոչնչացրել են եռահարկ բնակելի շենք, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երկու նորածին, վիրավորվել է ևս հինգ մարդ։ Բացի այդ, գործակալության փոխանցմամբ՝ Քֆար Ռումմանում իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է մեքենա, որի հետևանքով զոհվել են Իսլամական «Ռիսալա» սկաուտական ասոցիացիայի շտապօգնության երկու աշխատակից։
Իսրայելական ինքնաթիռները նաև մի շարք ռմբակոծություններ են իրականացրել Նաբատիեի շրջանի Նաբատիե ալ-Ֆաուկա և Արաբ Սալիմ գյուղերի ուղղությամբ։Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 4362 և վիրավորվել՝ 12378 մարդ։