|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավային Նաբատիե շրջանի մի քանի բնակավայրի վրա մայիսի 8-ին իսրայելական ուժերի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 36 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով քաղաքացիական պաշտպանության անդամ է զոհվել Լիբանանի հարավում։
Նշվում է, որ Մերջ Այուն շրջանում Իսրայելն օդային հարվածով ուղղակիորեն թիրախավորել է շտապօգնության խումբ. մեկ բուժաշխատող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Առողջապահության նախարարությունը դատապարտել է «այս հանցագործությունը, որը խախտում է բոլոր միջազգային մարդասիրական օրենքները»։
Իսրայելը տարհանման նոր հրահանգ է տվել Լիբանանի հարավում գտնվող 6 բնակավայրերի բնակիչներին։