|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Գիշերը ռուսական ուժերը 25 հրթիռ և գրեթե 300 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկագրում։
Հրթիռների և ԱԹՍ-ների մեծ մասը խոցվել կամ կալանվել են, սակայն 24 վայրերում գրանցվել են հարվածներ։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է որ հարվածների հետևանքով Խարկովում 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել. թիրախավորվել է «Նոր փոստ»-ի տերմինալը, որտեղ հրդեհ է բռնկվել։
Կիևի մարզում կան ավերածություններ, բռնկվել են հրդեհներ։ Դնեպրոպետրովսկի մարզում գիշերվա հարվածների հետևանքով 2 մարդ է վիրավորվել, Օդեսայում կա 6 վիրավոր։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Կիևում և Կիևի մարզում կշարունակվեն էլեկտրական հոսանքի վթարային անջատումները։