|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
սրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Բինտժբեյլ քաղաքի շտապ բժշկական օգնության կետին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան ռազմադաշտային աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս մեկ հարված է հասցվել բժշկական հաստատության շենքի հարևանությամբ գտնվող շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով մեկ բժիշկ-փրկարար մահացել է:
Իսրայելի բանակի արաբախոս խոսնակը ավելի վաղ հայտարարություն էր տարածել X սոցիալական ցանցում, որի համաձայն իսրայելական ուժերը շտապօգնության մեքենաները օրինական թիրախ են համարում այն պատրվակով, թե դրանք իբր օգտագործվում են «Հզբոլլահի» մարտիկների կողմից Լիբանանի հարավում ջոկատներ տեղափոխելու համար:
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև էսկալացիան սկսվել է 2026 թվականի մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա՝ տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման ֆոնին: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, ներառյալ երկրի հարավային շրջանները, Բեկաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: