կարևոր
469 դիտում, 8 ժամ առաջ - 2026-01-11 12:14
Հասարակություն

Ն. Փ-ն այնքան հեռու է բարոյականությունից ինչքան՝ երկինքը երկրից, գործիք մի՛ դարձեք նրա պիղծ ծրագրերին. Տեր Շնորհք քահանա

Ն. Փ-ն այնքան հեռու է բարոյականությունից ինչքան՝ երկինքը երկրից, գործիք մի՛ դարձեք նրա պիղծ ծրագրերին. Տեր Շնորհք քահանա

Տեր Շնորհք քահանա Բաղդասարյանը գրում է.

«Ես՝ Տեր Շնորհք Քհն. Բաղդասարյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու նվիրումն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալ ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Մեծապես ցավում եմ իմ մի շարք ընկերների, հոգեւոր հայրերի եւ առաջնորդների համար, որոնք մոլորվեցին եւ սատանայական խաբկանքների զոհը դարձան՝ դավաճանելով իրենց Մայր Եկեղեցուն։ Ուշքի եկեք, գործիք մի՛ դարձեք չար ուժերի դիվային ծրագրերին։ Հավատացեք, Ն. Փ-ն այնքան հեռու է բարոյականությունից ինչքան՝ երկինքը երկրից։ Գործիք մի՛ դարձեք նրա պիղծ ծրագրերին։ Նա ինչպես Արցախը կործանեց, նույն ձեւով կործանելու է Հայաստանը։ Ի սեր Ս Էջմիածնի, ի սեր ՄԵՐ Արարատի, ի սեր մեր երազների՝ մերժեք չարիքը»։