|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ արած արտահայտությունը բարոյականությունից զուրկ է։ Չափազանց զգույշ պետք է լինել յուրաքանչյուր արտահայտություն անելիս․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով ԱԺ-ում գերիների վերաբերյալ նախաձեռնած փակ նիստին՝ ասաց․ «Մենք առաջարկում ենք, որ առաջին դեմքերը գան և իրենց հետ քննարկումներ իրականացնենք։ Մենք հիմքեր ունենք, որ պահանջում ենք առաջին դեմքերը գան և մեր հարցերին պատասխանեն։ Մեկ տարի անց չի ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի գերիների, անհետ կորածների, պատանդների հարցերով»։
Մանրամասն՝ տեսանյութում։