|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համարում է, որ, ռուս-թուրքական պատերազմի սկսման հավանականության առումով, մենք պետք է զգույշ լինենք, պատրաստ լինենք:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ եթե ռուս-թուրքական պատերազմը Սիրիայի սահմաններից դուրս գա, ապա Հայաստանը պետք է ուղղակիորեն աջակցի Ռուսաստանին:
Այսօր ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցին՝ Դուք համամի՞տ եք, որ նման ինֆորմացիան շրջանառության մեջ դրվի, վտանգ չկա ՞ արդյոք, Սարոյանը նշեց. «Մենք ուզենք, թե չուզենք, էդ պատերազմի դաշտում ենք, եթե, Աստված չանի, սկսվեց, պետք է պարտադիր շատ արագ կողմնորոշվենք այդ հարցում, որովհետև հետո կարող է շատ ուշ լինի»:
Հարցին, թե Դուք Ձեր ընկերոջ՝ Մհեր Սեդրակյանի փոխարեն ասացիք, որ «ամբաղ-զամբաղ» խոսել է, բայց ինքն ասաց, որ Դուք չեք տիրապետում ինֆորմացիային, հասցրե՞լ եք ծանոթանալ ինֆորմացիային, նա պատասխանեց. «Իրոք, իմ մոտ լավ չստացվավ էդ արտահայտությունը, ճիշտ չստացվավ իմ մոտ»: