|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Թիֆլիսահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանն անդրադարձել է այս օրերին Հայ Առաքալական եկեղեցու, այդ թվում՝ Վիրահայոց թեմի դեմ իրականացվող արշավին՝ նշելով․
«Միշտ փորձել եմ չանդրադառնալ ամեն տեսակի բամբասանքների, հատկապես սոցիալական ցանցերում, բայց այս անգամ ստիպված եմ ծանոթներիս և էջիս հետևորդներին կոչ անել չանդրադառնալ և չտարածել այն հակաեկեղեցական հիմար հրապարակումները, որոնք հայտնվում են ձեր ֆեյսբուքյան լրահոսում: Հորդորում եմ նաև լավ մտածել, թե ինչու են նման բնույթի հրապարակումները հայտնվում ձեր լրահոսում, ովքեր են տարածողները, ինչ նպատակներ են հետապնդում: Կոչ եմ անում զերծ մնալ ամեն տեսակի բամբասանքներ և չհիմնավորված տեղեկություններ տարածելուց` այդ կերպ չդառնալով (թեկուզ`անգիտակցաբար) գործիք նրանց ձեռքում, ովքեր սկսել և ուղղորդում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված այս զազրելի արշավը:
Աստված մեզ բոլորիս իմաստություն ու զգոնություն թող պարգևի»: