29 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 411.99 |
GBP | ⚊ | 476.83 |
GEL | ⚊ | 146.12 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 390.88 |
Իրականում մարդուն շատ քիչ բան է պետք երջանկության համար, որն արտահայտվում է հատկապես ճգնաժամային ու կրիտիկական պահերին։ Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրել է Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Միևնույն ժամանակ, մարդը պատրաստ է շատ բան տալ, շատ բան զոհաբերել երևակայական անձնական բարեկեցության համար՝ չհասկանալով, որ դա կարող է անիմաստ լինել։ Ընդ որում, մարդկանց մեծ մասը չի ցանկանում ոչինչ տալ կամ պատրաստ է շատ քիչ բան տալ հանուն երկրի ու պետության բարօրության։ Մինչդեռ, թվում էր, թե պետք է հակառակը լինի։ Սա հայրենասիրության, պետական մտածողության առանցքային չափանիշներից է։ Ինչքան շատ հասարակությունը պատրաստ լինի տալ հանուն անձնական բարեկեցության և ինչքան ավելի քիչ՝ հանուն երկրի, այնքան ավելի թույլ և խոցելի կլինի այս պետությունը»,-գրել է նա։