կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-07 19:12
Հասարակություն

Ուրախ եմ, որ պատգամավորական գործունեությանս ավարտին հերթական անգամ կարողացա օգտակար լինել․ Գառնիկ Դանիելյան

Ուրախ եմ, որ պատգամավորական գործունեությանս ավարտին հերթական անգամ կարողացա օգտակար լինել․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ 
Ամիսներ առաջ գրավոր դիմել էի ՀՀ ՆԳՆ֊ին՝ առաջարկելով, որ Չարենցի 1 հասցեին հարակից ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցումը կահավորվի դեղին թարթող ռեժիմով աշխատող լուսացույցով:

Առաջարկի համար հիմք էին հանդիսացել նշված տարածքի աշխատակիցների բողոքները, որոնց համաձայն՝ այս հատվածում բազմաթիվ վրաերթի դեպքեր էին արձանագրվում։

Թվում էր, թե այս պարզ հարցը կարելի էր լուծել օրերի ընթացքում, մինչդեռ, ամիսներ պահանջվեցին, որպեսզի պատկան մարմինները կատարեն իրենց գործառույթը։

ՀՀ ՆԳՆ֊ին և Երևանի քաղաքապետարանին ուղղված շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով։

Ուրախ եմ, որ պատգամավորական գործունեությանս ավարտին հերթական անգամ կարողացա օգտակար լինել մեր հայրենակիցներին և նպաստել մի խնդրի լուծման, որն անմիջականորեն առնչվում էր մարդկանց կյանքին ու անվտանգությանը։