|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երկու տարեկան երեխա է մահացել, ևս յոթը վիրավորվել են Փարիզի արվարձաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին կիրակի օրը հայտարարել է Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի պրեֆեկտուրան։
Կոմունայի քաղաքապետ Սոֆիեն Քարումին սոցիալական ցանցերում հայտնել է, որ ողբերգության պատճառը գազի արտահոսքն է եղել։ Նա հավելել է, որ վիրավորներից երկուսը դեռևս ծանր վիճակում են։
Figaro թերթի փոխանցմամբ՝ տունը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, փլուզվել է։ Վնասվել են նաև երկու հարևան տներ և մոտակա մեքենաներ։