|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Հաքքարի նահանգում երեխաներ են վիրավորվել փողոցում իրենց հայտնաբերած անհայտ սարքի պայթյունի հետևանքով:
Dicle Haber լրատվական գործակալության հաղորդմամբ՝ 10 և 11-ամյա երեխաների հայտնաբերած անհայտ սարքը պայթել է երեխաների ձեռերում, երբ նրանք դրա հետ խաղալիս են եղել:
Ծանր վիրավոր երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: Հայտնում են, որ երեխաներից մեկի ձեռքերն են պոկվել, կորցրել է մեկ ոտքն ու տեսողությունը: Մյուս երեխայի մարմնի տարբեր մասերում խոշոր վերքեր են գոյացել:
Անհայտ սարքի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: