|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իրականությունից կտրված մարդիկ չեն կարող կայացնել ճիշտ օպերատիվ որոշումներ, չեն կարող ճիշտ և ժամանակին արձագանքել գետնի վրա տեղի ունեցող փոփոխություններին։
Նրանք փակվում են իրենց համախոհների կողմից ստեղծված ամրոցում և հավատում են, որ սիրված են, ընդունված են, ընկալված են, բայց դա պատրանք է, իլյուզիա, որը կվերանա առաջին իրական և հաշվարկված հարվածի հետ։
Իսկ նույն ժամանակ հաջողությունը նրանցն է, ովքեր հարստահարվել, ովքեր անարդարության ու տանջանքների հետ են առերեսվել, ովքեր փողոցներում են լուսացրել` ճանաչելով ամեն թուփ, ամեն անցորդի, ամեն սիրահար զույգի, ամեն փողոցային առեւտրականի, ամեն ամբարտավան ոստիկանի, պետական հաստատություններից դուրս շպրտող միջին չինովնիկի, Գիտությունների Ազգային Ակադեմիայում մի տաք անկյունում բազմած ամեն «թուրքի շան», ողորմություն հավաքող ամեն երեխայի և նրանց շահագործող գաճաճների, դպրոցներում ու ամբողջ երկրում թմրանյութեր վաճառող ամեն «բառիգի» ու մեջքին կանգնած փոքր ու մեծ շան տղերքի…
Հաղթանակը նրանցն է, ովքեր գյուղ ու քաղաքը գիտեն ո’չ թե որպես ընտրական քվեաթերթիկներ, այլ սեփական մարմնի մաս, որը պետք է զարգացնել, ապրեցնել…
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… ձայն բազմաց…»: