|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքում ժամ առ ժամ ընդլայնվում են բողոքի ակցիաների մասշտաբները:
Բաղդադում եւ այլ քաղաքներում անցկացվող «ցասման օրը» ուղեկցվում է բռնություններով: Բաղդադում ցուցարարներն անցել են ոստիկանության արգելապատնեշները եւ գրավել կենտրոնական հրապարակը:
Ինչպես տեղեկացնում է արբանյակային «Ար Ռաֆիդեյն» հեռուստաալիքը, զինվորականները Մոսուլում կրակ են բացել ցուցարարների վրա: Սպանվել է 13 մարդ: Սակայն երիտասարդությանը հաջողվել է գրավել նահանգապետի պալատը:
Զենք է կիրառվել նաեւ Ռամադիում եւ Էլ Ֆալուջայում, որտեղ երկրորդ շաբաթն է սուննիներն են բողոքում. կան զոհեր ու վիրավորներ: Նման իրավիճակ է նաեւ Քիրկուկում:
Բասրայում եւ հարավային քաղաքներում ցույցերը սկսվել են այսօրվա աղոթքից հետո: