|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Երեկ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, թե Նոյեմբերի 15-ին Իրաքում զոհված 7 անձանցից 2-ը քրիստոնյաներեր են` 1-ը հայ:
Մոսուլում yerkir.am-ի թղթակցից այսօր տեղեկացանք, որ զոհվածների թվում հայ չկա:
Քրիստոնյաների վրա հարձակումը տեղի էր ունեցել Մոսուլում: Զինված անձինք, սպանել են Ասորի կաթոլիկ եկեղեցու դավանորդին, նրա բարեկամին և փախուստի դիմել:
Վերջին շրջանում Իրաքում ավելի հաճախակի են դարձել հարձակումները քրիստոնյաների դեմ: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բաղդադում քրիստոնյաների վրա հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 33 մարդ, իսկ նոյեմբերի սկզբներին Իրաքի մայրաքաղաքի կաթոլիկ եկեղեցում պատանդառված հարյուրավոր հավատացյալներին ազատելու գործողության ժամանակ զոհվել է մոտ 60 մարդ:
Մինչև 2003-ին սկսված Իրաքյան պատերազմը երկրում ապրում էր մոտ 800 հազար քրիստոնյա, իսկ այսօր` մոտ 500 հազար, ինչը քրիստոնեական համայնքի դեմ պարբերաբար կրկնվող բռնությունների հետևանք է: