|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանի արդարադատության նախարարության նոտարական վերահսկողության բաժնի նախկին ղեկավար Մարիամ Գաբոյանն իր պաշտոնանկությունը Պզոյի գործի հետ կապելը հերյուրանք է համարում:
«Ես միայն նոտարների վերահսկող եմ եղել, գործարքներ իրականացնելու իրավունք չեմ ունեցել, անգամ կնիք չեմ ունեցել: Պզո է, Պզե է` ես այդպես էլ չիմացա դրա անունը, չեմ էլ իմանում, թե ինչի մասին է խոսքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա` մեկնաբանելով վերջերս այդ թեմայով մամուլում տեղ գտած հրապարակումները:
Մարիամ Գաբոյանը նշեց նաեւ, որ իր պաշտոնանկությունը հետեւանք է նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների եւ իր նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքի. «Նախարար Հրայր Թովմասյանի հրամանով` իմ բաժինը լուծարվել է, սակայն այդ հրամանն անօրինական է: Ես չեմ պատրաստվում բողոքարկել իմ պաշտոնանկությունը: Իմ միակ պայքարն այսօր այն է, որ լուծարված բաժնի մի քանի աշխատակիցներ աշխատանք գտնեն նույն նախարարությունում, այլ ոչ թե մնան ռեզերվում»:
Նա ակնարկեց նաեւ, որ, այսպես կոչված` էլիտան գործարքներ ձեւակերպելիս պետական տուրքեր չի վճարում, սակայն խուսափեց անուններ հրապարակել: