|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանցիները, եթե բացեն միակողմանի ճանապարհը եւ մեծացնեն ճնշումը ժողովրդի նկատմամբ, ապա շատ մեծ հավանականություն կա, որ Արցախից զգալի արտահոսք կլինի։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Արցախցին որքան էլ ամուր է ու պինդ կառչած իր հողին, բայց փոքր երեխաներ ունեն եւ հասկանում են, որ երբ իրենց երեխան վիտամին չի ուտում, այլ միայն ածխաջրեր, դա վնաս է լինելու ամբողջ կյանքում։
«Պետք է Հայաստանի քաղաքականությունը կառուցվի այն թեզի վրա, որ Արցախը չի կարող գոյատեվել Ադրբեջանի ենթակայության տակ։ Ամբողջ աշխարհը տեսնում է, որ այսօր Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես են մտածում, որ արցախցին կարող է Ադրբեջանի կազմում ապահով ապրել»,- շեշտեց պատգամավորը։