կարևոր
709 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-18 15:22
Աշխարհ

Վենսը Ֆրանսիայի իրադարձությունները համարել է Արևմուտքի սխալ քաղաքականության հետևանք

Վենսը Ֆրանսիայի իրադարձությունները համարել է Արևմուտքի սխալ քաղաքականության հետևանք

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ֆրանսիայում անկարգությունները կապել է արևմտյան երկրների միգրացիոն քաղաքականության հետ։ 

«Արևմտյան լիբերալները բազմազանության և կարեկցանքի անունից Ֆրանսիա և այլ երկրներ են բերել երրորդ աշխարհի մարդկանց։ Նրանք անտեսել են ասիմիլյացիայի և համատեղելիության հիմնարար հարցերը։ Նրանց զգուշացրել էին, որ դա կհանգեցնի նման հետևանքների, սակայն նրանք ականջ չդրեցին»,- X սոցիալական ցանցում գրել է Վենսը՝ հավելելով.

«Ես աղոթում եմ, որ Ֆրանսիան՝ հրաշալի երկիր հրաշալի մարդկանցով, կանգնեցնի այս խելագարությունը, նախքան կայրվեն մյուս տեսարժան վայրերը»։

Վենսը նաև ամերիկացիներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Ըստ նրա, հենց այսպիսի ապագա են ԱՄՆ-ի համար ցանկանում Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականները։

Հայտարարությունը հնչել է այն անկարգությունների ֆոնին, որոնք հոկտեմբերի 17-ին բռնկվել էին մի քանի ֆրանսիական քաղաքներում։

Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներում։ Սկզբում աշակերտները պահանջում էին բարելավել կրթության պայմանները, սակայն հետագայում բողոքի շարժումն ընդլայնվել է՝ ընդգրկելով թանկացման, վառելիքի բարձր գների և սոցիալական անհավասարության խնդիրները։