|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախնական պայմանավորվածություն կա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպման վերաբերյալ: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ասել է, որ օգոստոսի 31-ին կայացած հանդիպմանը նշվել է, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերին:
«Բայց պետք է հաշվի առնել, որ դրանից հետո տեղի է ունեցել չպլանավորված քառակողմ հանդիպում։ Ուստի հաջորդ եռակողմ հանդիպման մասին դեռ տեղեկություն չկա»։