|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում: Այդ մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ԱՊՀ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում եզրափակիչ և կարևոր միջոցառումները կկայանան հոկտեմբերի 10-ին, Դուշանբեում. սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն է», - Լեբեդևն ասել է Դուշանբեում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքների շուրջ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովին կնախորդի Համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհուրդը։
Բացի այդ, Լեբեդևը նշել է ԱՊՀ-ում Տաջիկստանի հաջող նախագահությունը։