|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ընկերության «Երեւան» կայարանում տոմսերի վաճառքի «Օրիոն» համակարգը միացվել է Թբիլիսիի կայարանի համապատասխան ծառայության հետ։
ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը հայտնել է, որ, բացի Երեւանից, համակարգը ներդրվելու է նաեւ Գյումրիի, Վանաձորի եւ Արմավիրի կայարաններում։
Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի` նոր համակարգը հնարավորություն կտա տոմսեր ձեռք բերել առանց բյուրոկրատական քաշքշուկների. «Այցելուն պարզապես տոմսարկղ է ներկայացնում իր անձնագիրը եւ ասում, թե ինչ տիպի տոմս է ցանկանում։ Մնացածն արդեն ավտոմատացված է. առավելագույնը 1 րոպեի ընթացքում հաճախորդին կատարվում է առաջարկ»։
Նախարար Վարդանյանը նաեւ տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում երկաթուղային եւ ավտոբուսային տոմսերի ինտերնետային վաճառք կազմակերպելու ուղղությամբ։