|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չեն ստացել:
Դիտարկմանը, թե Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից, Թադևոսյանն արձագանքեց. «Դե, եթե հաստատել է, թող բարի լինի դիմումն ուղարկի: Դիմում չենք ստացել, այս պահի դրությամբ դիմում չկա, հենց լինի, տեղյակ կլինեք»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Թադևոսյանն այսօր առավոտյան մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին տեղեկություն չունի: