կարևոր
532 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-17 21:27
Սպորտ

Ասա՛ ղեկավարիդ՝ թող պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացու մարտահրավերին

Ասա՛ ղեկավարիդ՝ թող պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացու մարտահրավերին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է ամերիկացի գրեփլեր Մայքի Մուսումեչիի նետած մարտահրավերին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Ավելի վաղ UFC BJJ լիգայում հանդես եկող Մուսումեչին Ծառուկյանին հրավիրել էր գրեփլինգի կանոններով գոտեմարտի՝ դիմելով նրան հայտնի «Ուղարկիր ինձ հասցեն» արտահայտությամբ։ Ծառուկյանի արձագանքը սոցիալական ցանցերում եղել է հակիրճ և հստակ.

«Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի», — գրել է հայ մարտիկը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տանելով 23 հաղթանակ։