|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ապրիլի 28-ին՝ ժամը 12.34-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. տեղեկացնում է «Արտակարգ ալիքը»:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 15 ՕՏ 994 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, որի հետևանքով վարորդը `1985թ. ծնված Գոհար Յարազյանը, տեղում զոհվել է, իսկ ուղևորը` 1992թ. ծնված Սարգիս Հովհաննիսյանը, ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: