|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հոկտեմբերի 24-ին` ժամը 01.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NA 089 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մեգա Մոթորս» ընկերությանը պատկանող 002 ԼԼ 20 պետհամարանիշով էվակուատորին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1965 թ. ծնված Հ. Ա.-ի դին: