|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ԿամԱԶ»-ի լիցքը բեռնաթափելու ժամանակ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 3-րդ փողոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել հողասահք, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է ձորակը, իսկ վարորդը՝ տեղում մահացել:
Պարզվել է, որ նշված բեռնատարի վարորդը հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1959թ.: Վերջինիս դին ավտոմեքենայից դուրս է բերվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ: