|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 14-ին, ժամը 07.08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում՝ «Եղնիկասար» կոչվող տարածքում, «ԳԱԶ 24» մակնիշի 29 OL 186 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել ձորը. վարորդ` 1959 թ. ծնված Գ. Ու.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և Գ.Ուդումյանի դին դուրս բերելով ձորակից՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: