|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Մարտի 6-ին-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ 4 ավտոճանապարհի 29-րդ կմ-ին Opel Zafira մակնիշի 34 RM 282 (վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, այնուհետև՝ գլորվել ձորը (մոտ 75 մ). ստացված վնասվածքներից վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, Մ. Մ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: