|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 16-ին, ժամը 01:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E-klass» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ա.-ը) բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման հետևանքով ուղևորը՝ Ա. Հ..-ը (1998թ) տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա.Հ.-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: