|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հունվարի 18-ին, ժամը 23:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան և Գյուլիքևխյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշոտ Հովհաննիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժած Է․ Ս․-ն, (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան: