|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 16-ին` ժամը 06.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում` «V 91» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Այվազովսկի և Նոր Արեշի 34-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Սամանդ» մակնիշի 34 UA 694 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, վարորդ Մ. Ղ.-ն (ծնվ. 1991թ.) տեղում զոհվել է, իսկ ուղևոր Ք. Մ.-ն (ծնվ. 1994թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, փակել են գազի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: