կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-02 16:55
Իրավական

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով, 340-րդ հոդվածի (Ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը) 1-ին մասով, 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով, 207-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով, 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով: