|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Ռուսական երկաթուղիներ» (ՌԺԴ) ընկերությունը հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի հետ կնքված երկաթուղային կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը։
«Կոնցեսիայի շնորհիվ Հայաստանը ստացել է ժամանակակից երկաթուղային համակարգ, իսկ հանրապետության բյուջեն ազատվել է դրա վերականգնման և պահպանման ծախսերից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,-ասել է Բելոզյորովը՝ նշելով, որ ՌԺԴ-ն մտադիր է շարունակել պահպանել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ կոնցեսիայի դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալել կատարված ներդրումների վերադարձը։
Բելոզյորովի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն և ամենանշանակալի գործատուներից մեկն է։
Նա հավելել է, որ 2008-2025 թվականներին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» սեփական եկամուտների հաշվին կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար։
Միաժամանակ ՌԺԴ-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունում զարմանքով և տարակուսանքով են մամուլից տեղեկացել Հայաստանում երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին։