|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիան ձեռնպահ կմնա Ղազախստանի վերաբերյալ ոչ մտածված հայտարարություններից և չի փորձի «ձուկ որսալ պղտոր ջրերում». ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնյաները կշարունակեն ձեռնպահ մնալ նման չմտածված մեկնաբանություններից»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով թուրք պաշտոնյայի հայտարարությունը, որը նկարագրում է Ղազախստանը՝ որպես երկիր, «որը սկզբում ազատվել է խորհրդային ճնշումներից, իսկ այժմ որոշ ուժեր կրկին սպառնում են նրան անիմաստ լծի տակ դնել»։
«Ղազախստանի համար այս ողբերգական, բարդ, արտառոց իրավիճակը պահանջում էր ջանքերի համադրում և, անկասկած, չպետք է դիտարկվի որպես պղտոր ջրերում ձուկ բռնելու հնարավորություն»,- հավելել է Զախարովան։