|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելի և Իրանի միջև լարվածության աճին զուգահեռ մեծացել է մտավախությունը, որ պատերազմը կտարածվի նաև Լիբանանում: Շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Լիբանան, իսկ եթե այնտեղ են, լքեն երկիրը։ Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարհանման գործողություն դեռ չի սկսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օնջյու Քեչելին սոցցանցում տարածած գրառման մեջ նշել է․
«Մեր քաղաքացիները պետք է խուսափեն Լիբանան մեկնելուց, եթե դա խիստ անհրաժեշտ չէ։ Իսկ Լիբանանի մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգույշ լինել, չգնալ Նաբաթիե, Հարավային Լիբանան, Բեքաա և Բաալբեկ-Հերմել նահանգներ, եթե անհրաժեշտություն չկա։ Նրանք, ովքեր Լիբանանում մնալու կարիք չունեն, հնարավորության դեպքում թող հեռանան Լիբանանից, քանի դեռ քանի դեռ կանոնավոր չվերթները դեռևս շարունակվում են»։