|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը «թունավոր է Հայաստանի համար», սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նիկոլ Վովայիևիչը մեզ ասում է, որ իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-որ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, սակայն «Ռուսական երկաթուղիները» ռուսական տարածքով իրականացնում են բեռների, այդ թվում՝ տարանցիկ բեռների տեղափոխում, օրինակ՝ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ «թունավորության» կամ պատժամիջոցների հետ կապված հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։